Այսօր հունիսի 5-ն է` շրջակա միջավայրի պահպանության միջազգային օրը: Տոնը ստեղծվել է 1972 թ.-ին` ՄԱԿ-ի կոնֆերանսի ժամանակ: Օրվա նշանակությունն է` մաքուր պահել շրջակա միջավայրը:
Մենք բոլորս պետք է մաքուր պահենք բնությունը, այն մեր տունն է, իսկ մենք երբ տանը որևէ իր գցում ենք գետնին, մայրիկը բարկանում է: Պատկերացնո՞ւմ ես՝ մեր քաղաքում որքան մարդ է արժանի այդ բարկությանը:
Աղբը պետք է գցել աղբարկղում, այն երբեք գետնին չթափես: Հետևիր և խնամիր քո տան շրջակայքում գտնվող ծառերն ու ծաղիկները, որպեսզի դրանք չչորանան, չէ՞ որ այդպես բնությունն իր գեղեցկությունը կարող է կորցնել: Եվ հետո, բոլորիս էլ հաճելի է զբոսնել մաքուր քաղաքի մաքուր փողոցներով, այնպես որ մեզանից յուրաքանչյուրը պետք է գիտակցի, որ մաքուր պահելով քաղաքը, կատարում իր ամենակարևոր պարտավորություններից մեկը և նպաստում միջավայրի գեղեցկության պահպանմանը:
Տիգրանուհի Թասլակյան