Փետրվարի 11-ին նշվում է բոլոր հիվանդների օրը: Այս օրը հատուկ նշելու առաջարկը եղել է Հռոմի պապ Հովհաննես Պողոս 2-րդինը: Նա ինքն էլ ծանր հիվանդ էր Պատկինսոնի հիվանդությամբ և շատ լավ հասկանում էր, թե որքան կարևոր է հիվանդի հանդեպ ուշադրությունն ու հոգատարությունը: Առաջին անգամ այս օրը նշվեց 1993 թվականի փետրվարի 11-ին և շարունակում է նշվել առ այսօր՝ հիշեցնելով բոլորին հոգատարության ու բարեսրտության անհրաժեշտության մասին:
Թող այսօր աշխարհի բոլոր հիվանդները շրջապատված լինեն սիրով ու ջերմությամբ, լինեն իրենց հարազատների ու բժիշկների ուշադրության կենտրոնում ու թող դա նրանց օգնի ավելի արագ ապաքինվել ու վերադառնալ իրենց առողջ ու անհոգ կյանքին: Առողջություն ձեզ, սիրելի հիվանդներ…