ԱՅՍՕՐ ՊԵՏՔ Է ԱՍԵԼ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ…


Այսօր տարվա ամենաքաղաքավարի օրերից մեկն է. հունվարի 11-ին նշվում է Շնորհակալության միջազգային օրը: Դեռ փոքրիկ երեխաներն էլ գիտեն, որ «շնորհակալությունը» կախարդական բառերի շարքից է և ամեն անգամ մեր շուրթերից հնչելով՝ մարդկանց ուրախություն է պարգևում, իսկ մեզ էլ ավելի բարի է դարձնում:

Պատահական չէ, որ օտար երկրում հայտնվելիս մարդիկ առաջին հերթին փորձում են սովորել հենց այդ բառը տվյալ լեզվում, իսկ զբոսաշրջային ընկերություններն էլ անմիջապես օգնության են հասնում նրանց, անգամ հուշում են ճիշտ արտասանությունը:

Ի դեպ, ոչ մի լեզվում «շնորհակալություն» բառը հենց այնպես չի առաջացել, այս բառերի արմատները գալիս են դարերի խորքից ու իրենց մեջ ամփոփում մարդկանց երախտագիտությունն ու փոխադարձ ջերմ վերաբերմունքը:

Շնորհակալությունն ու երախտագիտությունը արտահայտելոււ մասին չի կարելի մոռանալ տարվա և ոչ մի օր, իսկ Շնորհակալության միջազգային օրը պարզապես հիշեցնում է մեզ այդ մասին: Լայն բացված ժպիտով ու անկեղծորեն ասված այս բառը փոքրիկ արևի պես ջերմացնում է մարդկանց հոգին: Նվիրենք միմյանց մի քիչ ջերմություն… Շնորհակալություն

Անահիտ Ալեքսանյան


Like it? Share with your friends!

Մեկնաբանել

 

Շնորհակալություն

Հավանեք մեր էջը Facebook-ում։